ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը մասնակցել է «Խաղաղության կամուրջ» կլոր սեղանին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հետ կլոր սեղանի քննարկմանը, հայտնում է «Արմենպրեսը»։ 

Հայաստանում երկրորդ օրն է, ինչ շարունակվում է կլոր սեղանի քննարկումը, որի ընթացքում մասնակիցները քննարկում են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացները: Հատուկ ուշադրություն է դարձվում կողմերի միջև փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերին:

Ըստ Հայաստանի Հանրային ռադիոյի՝ ադրբեջանական կողմը երկիր էր ժամանել սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով։

Երևանում անցկացվող կլոր սեղանը կազմակերպվում է «Միջազգային կամուրջ» նախաձեռնության շրջանակներում։ Սա Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն է 2025 թվականի հոկտեմբերին կայացած ադրբեջանական պատվիրակության այցից հետո։

Leave a Comment