Այսօր՝ փետրվարի 14-ին, ողջ գիշեր՝ մինչև լուսաբաց, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման աշխատակիցները սկսել են համատարած աշխատանքներ՝ կապված Երևանում փոսալցման հետ, հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին մեծ թափով աշխատանքները կատարվում են Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջաններում։Ամբողջ գիշեր Թբիլիսյան խճուղում իրականացվում էին անորակ ասֆալտի հեռացում հատուկ տեխնիկայի միջոցով և այսօր գիշերը նույնպես աշխատանքները կշարունակվեն, իսկ հետո եղանակի տաքանալուն պես կսկսվեն փոսալցման աշխատանքները։
Աշխատանքները տեղում ղեկավարում էին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանն ու Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանը։
