Կարատեի Մ21 Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ՀՀ-ում

Կարատեի Մ21 Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ՀՀ-ում

14 փետրվարի 2026 – 13:00 AMT

PanARMENIAN.NetԿարատեի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 54-րդ առաջնությունը 2027 թվականին անցկացվելու է Հայաստանում։ Այդ մասին հայտարարվել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում վերջերս կայացած մինչև 21 տարեկանների 53-րդ առաջնության փակման հանդիսավոր արարողության ընթացքում։

Միջոցառման շրջանակում Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ Ժիրի Բոչեկը կազմակերպության դրոշը հանձնել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանին։

Եվրոպայի պատանիների, երիտասարդների և Մ21 տարեկանների առաջնությանը մասնակցել են Դավիթ Պողոսյանը, Նանե Հարությունյանը, Նարեկ Սարգսյանը, Արամ Կարապետյանը, Գոռ Մուշեղյանը, Էրիկ Պողոսյանը, Արեն Աբգարյանը, Ալեն Գրիգորյանը, Ալվարդ Դավթյանը, Գևորգ Հակոբյանը, Տարոն Պետրոսյանը, Հովիկ Վարդանյանը, Էմանուել Գասպարյանը, Ալեն Գևորգյանը և Սուրեն Քոսակյանը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

2025 թվականի մայիսին Հայաստանը հյուրընկալել էր կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը, որին 54 երկրից մոտ 1000 մարզիկ մասնակցել է։

Leave a Comment