ՊԵԿ նախագահի տեղակալը յուրընկալել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հյուրընկալել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Հանդիպումը կազմակերպվել է ՊԵԿ աշխատակիցների մասնակցությամբ, ովքեր Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում կմասնակցեն «Ֆինանսական հանցագործությունների քննության և թվային հետախուզության առաջադեմ մեթոդներ» խորագրով դասընթացին։

Քննարկման ընթացքում դեսպանը ներկայացրել է ծրագրի նպատակներն ու ակնկալիքները, անդրադարձ է կատարել դասընթացի բովանդակությանը և ընդգծել Հնդկաստանի և Հայաստանի միջև մասնագիտական համագործակցության զարգացման կարևորությունը։

ՊԵԿ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել դեսպանին՝ վերապատրաստման հնարավորության համար և ընդգծել, որ նման նախաձեռնությունները նպաստում են կարողությունների զարգացմանը և միջազգային լավագույն փորձի փոխանակմանը։

Leave a Comment