«Բարսելոնան» չի հայտնվել ՈւԵՖԱ-ի ամենահարուստ ակումբների եռյակում

ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2024/25 մրցաշրջանի արդյունքներով եվրոպական ակումբներին հատկացված ֆինանսական պարգևավճարների մասին հաշվետվությունը։

​Ամենաբարձր եկամուտը գրանցել է ֆրանսիական ՊՍԺ-ն՝ 144,4 մլն եվրո։ Հիշեցնենք, որ փարիզյան ակումբը նվաճել էր Չեմպիոնների լիգայի գավաթը՝ եզրափակչում 5:0 հաշվով հաղթելով Միլանի «Ինտերին»։

​Ուշագրավ է, որ կատալոնական «Բարսելոնան», որը կիսաեզրափակիչում զիջել էր «Ինտերին» (3:4), դուրս է մնացել ամենաշատ գումար վաստակած ակումբների լավագույն եռյակից։
​ՈՒԵՖԱ-ի վարկածով 2024/25 մրցաշրջանի ամենաշատ պարգևավճար ստացած թոփ-10 ակումբները.

​ՊՍԺ – 144,4 մլն եվրո
​«Ինտեր» – 136,6 մլն եվրո
​«Արսենալ» – 116,9 մլն եվրո
​«Բարսելոնա» – 116,5 մլն եվրո
​«Բավարիա» – 105,8 մլն եվրո
​«Բորուսիա» Դորտմունդ – 102,1 մլն եվրո
​«Ռեալ» Մադրիդ – 101,8 մլն եվրո
​«Լիվերպուլ» – 98,1 մլն եվրո
​«Բայեր» – 87,1 մլն եվրո
​«Ատլետիկո» Մադրիդ – 84,9 մլն եվրո

Leave a Comment