Իրանում՝ վարչակարգի փոփոխությունը, լավագույն բանը կլիներ, որ կարող էր տեղի ունենալ. Թրամփ

14 Փետրվարի, 2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ Իրանում՝ վարչակարգի փոփոխությունը, լավագույն բանը կլիներ, որ կարող էր տեղի ունենալ, հայտնում է AFP-ն։

«Թվում է՝ դա կլիներ լավագույնը, ինչ կարող էր պատահել», — ասել է Թրամփը լրագրողներին Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրեգ ռազմաբազայում, երբ լրագրողը հարցրել է՝ արդյոք նա ցանկանում է «վարչակարգի փոփոխություն» Իրանում։

«47 տարի շարունակ նրանք խոսել են, խոսել ու խոսել։ Այդ ընթացքում, մինչ նրանք խոսում էին, մենք բազում կյանքեր կորցրինք», — ասել է նա լրագրողներին։

Այն հարցին, թե ում կցանկանար տեսնել ղեկավարի դերում, Թրամփը պատասխանել է, որ չի ցանկանում խոսել այդ մասին։

«Ես չեմ ուզում խոսել այդ մասին։ Կան մարդիկ», — ասել է ԱՄՆ նախագահը։

Այնուհետև նրան հարցրել են, թե արդյոք նա կհամաձայնի որևէ այլ տարբերակի, քան զրոյական հարստացումը:

«Մենք չենք ցանկանում հարստացում»,- հավելել է նա:

Ավելի վաղ նույն օրը նա հայտարարել էր, որ ավիակիրների երկրորդ խումբը շուտով կուղևորվի Մերձավոր Արևելք, ինչը կուժեղացնի Իրանին ուղղված ռազմական սպառնալիքը՝ նրա միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ֆոնին:

«Այն կմեկնի շատ շուտով»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ պատասխանելով այն տեղեկություններին, թե ԱՄՆ «Ջերալդ Ռ. Ֆորդ» (USS Gerald R. Ford) ռազմանավը Կարիբյան ավազանից կտեղափոխվի Մերձավոր Արևելք:

«Այն դեպքում, եթե մենք գործարք չկնքենք, այն մեզ պետք կգա»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

Leave a Comment