TASS. Դմիտրիևը շուտով Ժնևում բանակցություններ կվարի ԱՄՆ պատվիրակության հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, ով գլխավորում է տնտեսական հարցերով Ռուսաստան-ԱՄՆ աշխատանքային խմբի ռուսական մասը, շուտով Ժնևում բանակցություններ կվարի ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչների հետ, լրագրողներին հայտնել է իրազեկ աղբյուրը։

Աղբյուրի համաձայն՝ «Դմիտրիևը կենտրոնացած է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման վրա և, ինչպես նախկինում, չի լինի Ուկրաինայի հետ եռակողմ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմում»։

Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստան-ԱՄՆ աշխատանքային խումբը՝ Կիրիլ Դմիտրիևի գլխավորությամբ, զբաղվում է «հնարավոր և առաջարկվող առևտրատնտեսական փոխգործակցության հարցերով»։

Leave a Comment