Ամփոփվել են «Արմավիր» և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ների՝ 2025 թվականի գործունեության արդյունքները

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ամփոփվել են 2025 թվականի գործունեության արդյունքները՝ ընդգծելով անվտանգային և վերասոցիալականացման ոլորտներում արձանագրված կարևոր առաջընթացը։

Հաշվետու ժամանակահատվածում նշանակալի ձեռքբերում է հանդիսացել հիմնարկի համալրումը գերժամանակակից տեխնիկական միջոցներով, մասնավորապես՝

✅ սայլակների և ուղեբեռների զննման համար նախատեսված անվտանգության ռենտգեն սարք,
✅ թույլ դոզավորված ռենտգենային ալիքներով սարք՝ մարդու մարմնի, հագուստների, արհեստական վերջույթների և կոշիկների զննման համար,
✅ առանց շփման, ոչ իոնացնող միկրոմիլիմետրային ալիքներով ակնթարթային սկաներ՝ մարդու մարմնի վրա, հագուստների մեջ կամ դրանց տակ թաքնված իրերի ավտոմատ հայտնաբերման նպատակով։

Ավելացել է հիմնարկում իրականացվող մշակութային տարաբնույթ միջոցառումներին ազատազրկված անձանց մասնակցությունը (2025 թ․՝ 1039, 2024թ․՝ 903)։

Աճել է նաև՝
✅ մասնագիտական ուսուցման ծրագրերին մասնակցող ազատազրկված անձանց թիվը (2025 թ․՝ 129 մասնակից, 2024թ․՝ 82 մասնակից),
✅ հանրակրթական գործընթացում ներգրավված ազատազրկված անձանց թիվը (2025 թ․՝ 36 մասնակից, 2024թ․՝ 25 մասնակից)։

Աճել է հանձնուքների, կարճատև և երկարատև տեսակցությունների միջոցով, ինչպես նաև այլ ուղիներով թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման կանխումների թիվը (2025 թ․՝ 55 կանխված դեպք, 2024 թ․՝ 30 կանխված դեպք)։

Վերանորոգվել են՝
✅ հանձնուքների բաշխման սրահը,
✅ կարճատև տեսակցությունների սրահը,
✅ երկարատև տեսակցությունների մանկական սենյակը։

Հիմնանորոգվել են՝
✅ կարանտինային բոլոր խցերը,
✅ 4 աշխատասենյակ։

Կառուցվել են՝
✅ 3 աշխատասենյակ,
✅ քարտադարանի սենյակ բժշկական ստորաբաժանման համար։

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ

✅ Հիմնանորոգվել է մարզասրահը և համալրվել մարզագույքով
✅ Հիմնանորոգվել են լոգարանները և հանդերձարանները։

Leave a Comment