Հայաստանի 4 շախմատիստ մասնակցում է Տաշքենդի մրցաշարին



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Փետրվարի 13-ից 21-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի կունենա «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարը։

Մրցաշարը կանցկացվի 4 խմբերով՝ «Masters» շրջանային մրցաշար, «Challengers» շրջանային մրցաշար, «Futures» շրջանային մրցաշար և «Open» մրցաշար, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանից «Masters» մրցաշարին մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը:

«Challengers» մրցաշարին մասնակցում է գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը:

«Futures» մրցաշարին մասնակցում է միջազգային վարպետ Արթուր Դավթյանը:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment