Կենսաչափական համակարգը Հայաստանում կներդրվի 2026թ․ աշնանը․ ՆԳ նախարար


Հասարակություն


Կենսաչափական համակարգը Հայաստանում կներդրվի 2026թ․ աշնանը, որի շրջանակներում քաղաքացիները կկարողանան ստանալ ինչպես բիոմետրիկ նոր անձնագրեր, այլև՝ նույնականացման քարտեր։ Այս մասին 2025թ․ ամփոփիչ ասուլիսում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտի արժեքը վերջնականացման փուլում է, շուտով գինը կհանրայնացվի։ 


Սարգսյանը նաև պարզաբանեց, որ քննարկում են այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնք կմոտիվացնեն քաղաքացիներին ավելի հաճախ դիմելու կենսաչափական անձնագիր ստանալու համար։ Նախարարը պարզաբանեց, որ հին նմուշի անձնագրերն ավտոմատ դուրս չեն գալու շրջանառությունից. դրանք կգործեն այնքան ժամանակ, ինչքան վավեր կլինեն։


Leave a Comment