Գրիգորյան․ Երևանն ու Անկարան շարունակում են քննարկել ձեռք բերված պայմանավորվածությունները

Գրիգորյան․ Երևանն ու Անկարան շարունակում են քննարկել ձեռք բերված պայմանավորվածությունները

13 փետրվարի 2026 – 17:02 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Երևանն ու Անկարան շարունակում են քննարկումներն արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար սահմանի բացման վերաբերյալ հնարավորինս շուտ իրականացնելու շուրջ։

«Ժամկետի մասին որևէ բան չեմ կարող ասել։ Մենք ակնկալում ենք, որ այն պայմանավորվածությունները, որոնք ունեցել ենք Թուրքիայի հետ, կիրականացնենք։ Շարունակում ենք քննարկել թուրքական կողմի հետ, որպեսզի այդ պայմանավորվածությունները իրականություն դարձնենք հնարավորինս շուտ»,- ասել է նա, հայտնում է Արմենպրեսը:

2022 թվականից Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթաց, որի շրջանակում կողմերը պայմանավորվել են սահմանը նախնական փուլում բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, սակայն այդ պայմանավորվածությունը մինչև այժմ չի իրականացվել։

Հայաստան-Թուրքիա սահմանը փակվել է 1993 թվականից՝ Թուրքիայի կողմից։

Leave a Comment