Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Վրաստանում և Հայաստանում հավատարմագրված էստոնացի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին, որի նստավայրը մինչ այժմ գտնվում էր Թբիլիսիում, տեղափոխել Երևան և դադարեցնել նրա աշխատանքը որպես Վրաստանում դեսպան:
Էստոնիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այս փոփոխության պատճառը Վրաստանի կառավարության հետ Էստոնիայի հարաբերությունների սառեցումն է և, միաժամանակ, Հայաստանի հետ շփումների ամրապնդումը:
Փետրվարի 11-ին արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացրել է, որ Վրաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կախարը մարտի 10-ին կավարտի իր առաքելությունը Թբիլիսիում:
Մինչ նոր դեսպանի նշանակումը Վրաստանում Էստոնիայի դեսպանատունը կղեկավարի գործերի ժամանակավոր հավատարմատար Գիտա Կալմետը:
