Ստուգմամբ պարզվել է, որ ավտոմեքենայի վրա տեղադրված ռուսական հաշվառման համարանիշը չի համապատասխանում ավտոմեքենայի նույնականացման համարին, իսկ վարորդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը եղել է ակնհայտ կեղծ:
Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի տեսանելի հատվածում նկատել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և նույն զանգվածով փաթեթ:
Վարորդը հայտնել է, որ փաթեթում և կաթուցիչում մարիխուանա տեսակի թմրամիջոց է: Նա ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին:
«Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նախաձեռնվել է քրեական վարույթ: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն: