ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը 2025 թվականի տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտնեց, որ ՀՀ քաղաքացիները կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կկարողանան ստանալ 2026 թվականի աշնանից։
Նրա նշեց, որ Հայաստանում կենսաչափական նոր համակարգը ամբողջությամբ կներդրվի առաջին անգամ։ Դրա շրջանակում քաղաքացիներին կտրամադրվեն ինչպես նոր սերնդի անձնագրեր, այնպես էլ ID քարտեր։ Նույնականացման քարտերի դիզայնի վերջնական տարբերակները արդեն հաստատման փուլում են, Չեխիայի Օստրավա քաղաքում հաստատվել է քարտերի վերջնական տեսքը, շուտով դրանք կուղարկվեն զանգվածային տպագրության։
Զուգահեռաբար շարունակվում է նաև կենսաչափական անձնագրերի դիզայնի վերջնական մշակումը։ Առաջիկայում հանրությանը կներկայացվի դրանց արտաքին նկարագրությունը, ապա կսկսվի արտադրական գործընթացը։
Հին նմուշի անձնագրերը չեն դադարեցվի ավտոմատ կերպով, դրանք կիրառելի կլինեն մինչև վավերականության ժամկետի ավարտը։
Նախարարը նշել է, որ նոր փաստաթղթերի արժեքը դեռ վերջնական հաշվարկման փուլում է և կհրապարակվի առաջիկայում։ Նախատեսվում են խրախուսիչ մեխանիզմներ, որոնք կխթանեն քաղաքացիներին ավելի ակտիվ դիմել կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար։