Եվրոպական Միությունը պետք է մշակի պատժամիջոցների համակարգ այն նոր երկրների համար, որոնք նախատեսում են անդամակցել, եվրոպական նորմերը խախտելու կամ բարեփոխումների պահանջները չկատարելու համար։ Այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը Տալլինում կայացած ընդլայնման համաժողովում ելույթ ունենալով։
«Ես պնդում եմ, որ նոր անդամակցության համաձայնագրերը (որոնք Բրյուսելը պատրաստում է Ուկրաինայի, Մոլդովայի և մնացած Բալկանյան պետությունների համար) պարունակեն ավելի ուժեղ երաշխիքներ անդամակցության գործընթացում երկրների կողմից ստանձնած պարտավորությունների (ազգային օրենսդրության մեջ եվրոպական նորմերը ներդնելու) չեղարկման դեմ։ Սա կապահովի, որ նոր պետությունները պահպանեն իրենց առաջընթացը եվրոպական հիմնարար նորմերի ներդրման գործում», – ասել է նա։
Այս պատժամիջոցների համակարգը ժամկետային սահմանափակում չունի։
«Այս երաշխիքները պետք է ուժի մեջ մնան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է Կոսը։