Էլեկտրոնային եղանակով աշխատանքային պայմանագրերի կնքման պարտադիր նորմը կարող է հետաձգվել

Կառավարությունն առաջարկում է էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի կիրառումը հետաձգել մեկուկես տարով՝ մինչև 2027թ. հուլիսի 1-ը:  Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց այսօր անցկացված ԱԺ արտահերթ նիստի ընթացքում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում է աշխատանքային էլեկտրոնային պայմանագրերի կիրառումը թողնել կամավոր եւ պարտադիր դարձնել հաջորդ տարվանից։ «Գործընթացը ենթադրում էր նաեւ էլեկտրոնային ստորագրություն՝ թե՛ գործատուների, թե՛ աշխատողների համար։

Գործատուների մոտ այդ հարցը լուծված է շատ վաղուց, սակայն աշխատակիցների մի ստվար հատվածի մոտ, ինչքան էլ մենք տվել էինք բավարար ժամանակ, այնուամենայնիվ, մեր շատ քաղաքացիներ չեն հասցրել եւ ժամանակին ձեռք չեն բերել իրենց նույնականացման քարտերը, առանց որի հնարավոր չէ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրություն։ Եվ մենք հիմա բախվում ենք մի իրավիճակի, երբ փաստացի մեր որոշ քաղաքացիներ զրկվում են իրենց աշխատանքային իրավունքներն իրացնելուց։

Նաեւ մենք այս տարվա վերջից կունենանք նոր նույնականացման քարտեր, ու այստեղ էլ մի խնդիր էր առաջանում, որ եթե մենք նույնիսկ մոտ 200 հազար քացաքացու տրամադրենք այդ 200 հազար քարտերը, մենք խնդիր ենք ունենալու հետո նորից վերաթողարկման հետ, այսինքն՝ նորից նույն քարտերը տրամադրելու»,- նշեց Արսեն Թորոսյանը։

 

Leave a Comment