13.02.2026 | 12:16
Մարդ կա, որին թվում է՝ եթե ամենաբարձր պաշտոնն է զբաղեցնում, ուրեմն և ամենախելոքն է։ Եվ խոսու՜մ է, խոսու՜մ…
Բերանն ավտոմատ բացվում` փակվում է, բացվում` փակվում է։
Ոնց որ բերանով մտածելիս լինի։
Վերջ ի վերջո, Երվանդ Օտյանն ասում է.
«Լռությունն էլ մի բան է, քիչ կխոսես, քիչ հիմարություն դուս կտաս»։
Իսկ նա խոսու՜մ է, խոսու՜մ է, խոսու՜մ…
Ոչխարի կղկղանք ու կտիտ է, որ սփռվում է մարգարեության առջև…
– Խելքիդ ձին գա,- կասեր Սոնա Բաբոս։
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ
Հ.Գ.
Շատախոսը ստով է ապրում,
Քչախոսը` գործով։
11.02.2026թ.