«Մարտի 1-ի» գործով քրեական հետապնդումներ են հարուցվել Վալերի Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի նկատմամբ

«Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ. հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«2008-ի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

2008-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարը Ռոբերտ Մելքոնյանն էր (առավել հայտնի «Բազազ» մականունով), նրա տեղակալը՝ Վալերի Օսիպյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո՝ 2018-ին, Վալերի Օսիպյանին նշանակել էր ոստիկանապետ։

Leave a Comment