ՀՀ քննչական կոմիտեն «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկություն է իրականացնում

Պրոֆեսոր Չարչյանի աշխատասենյակում խուզարկություն է իրականացնում ՀՀ քննչական կոմիտեն, հայտնեց «Իզմիրլյան» ԲԿ–ի խոսնակ Աննա Դեմիրճյանը։

Նա նշեց, որ իրավապահները ԲԿ–ի տնօրենի աշխատասենյակում են առավոտյան 9։00–ից, հիվանդանոցը շարունակում է բնականոն գործունեությունը։

Պլանային վիրահատությունները, որոնք պետք է կատարեր պրոֆեսոր Արմեն Չարչյանը, կկատարեն ԲԿ–ի այլ մասնագետներ։

Leave a Comment