«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ընդունվեց

Այսօր՝ փետրվարի 13-ին տեղի ունեցած նիստում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Քվեարկության արդյունքում նախագծին կողմ քվեարկեց 58 պատգամավոր, դեմ՝ 26, ձեռնպահ՝ 1:

Նոր կարգավորումներով կսահմանափակվի քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվությունը, հնարավոր կդառնա կանխել ապատեղեկատվության, բռնության, ատելության քարոզի և այլ վնասակար բովանդակության տարածումը՝ պաշտպանելով հանրության հոգեկան, բարոյական և տեղեկատվական անվտանգությունը։

Կսահմանվեն տեղեկատվական պաշտպանություն իրավական նոր մեխանիզմներ, որոնք թույլ կտան զսպել արտաքին ազդեցությունները Հայաստանի Հանրապետության տեղեկատվական դաշտի վրա։

Հիմնական զեկուցող ԲՏԱ նախարար  Մխիթար Հայրապետյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր՝ նոր կարգավորումներն առաջարկվել են ՀՀ տեղեկատվական անվտանգությունը պատշաճ ապահովելու, դեպի Հայաստանի քաղաքացիները բացասական տեղեկատվությունը նվազեցնելու, ինչպես նաև տեսալսողական մեդիաոլորտում առկա իրավական կարգավորումները կամ բացերը լրացնելու և հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով։

Leave a Comment