
Օդեսայի մարզի նավահանգիստներից մեկում ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել, այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան։
«Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել նավահանգստային և երկաթուղային ենթակառուցվածքներին», – գրել է փոխվարչապետը՝ հավելելով, որ Դնեպրոպետրովսկի մարզի երկաթուղային ենթակառուցվածքները նույնպես հարձակման են ենթարկվել։