Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված սոցիալական փաթեթի շահառուները կարող են իրենց սոցփաթեթի գումարն ուղղել ապահովագրավճարին

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված սոցիալական փաթեթի շահառուները կարող են իրենց սոցփաթեթի գումարը (ամսական 6000 դրամ) ուղղել ապահովագրավճարին:

Ինչպե՞ս կարող եք սոցփաթեթի գումարն ուղղել ապահովագրության հիմնադրամին:

Եթե Դուք Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված սոցփաթեթի շահառու եք և ուզում եք սոցփաթեթի գումարն ուղղել ապահովագրավճարին, ապա Դուք ընդամենը մեկ գործողություն ունեք անելու․ պետք է մեկ անգամ դիմում ներկայացնեք Ձեր գործատուին, ինչը հիմք կհանդիսանա փոխանցման գործընթացն ապահովելու համար։ Այդպիսով ապահովագրավճարի մի մասը կմարվի սոցփաթեթի գումարով:

Մեկ անգամ դիմումի ներկայացումը հանդիսանում է հաջորդող 12 ամիսների համար սոցփաթեթի գումարի փոխանցման հիմք, այսինքն՝ ամեն ամիս դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

Փոխանցման համար նախատեսված հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.uhif.am/am/requisites

Leave a Comment