Ճապոնիայի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հարավային ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։

Երկրաշարժի օջախը գտնվել է Խաղաղ օվկիանոսից 10 կմ խորության վրա՝ Օկինավա կղզու արևելքում։ Մագնիտուդը կազմել է 5,5։

Ցունամիի վտանգ չկա, զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։

Leave a Comment