Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Ֆուլհեմի» դարպասը:
Աչքի են ընկել Անտուան Սեմենյոն, Նիկո Օ’Ռայլին և Էրլինգ Հոլանդը։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակած միավորների քանակը հասցրել է 53-ի։ «Ֆուլհեմը» 34 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։
Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․
«Ասթոն Վիլա» — «Բրայթոն»՝ 1-0
«Նոթինգհեմ Ֆորեստ» — «Վուլվերհեմփթոն»՝ 0-0
«Քրիստալ Փելաս» — «Բարնլի»՝ 2-3