Մարկո Ռուբիո խոսել է Գրենլանդիայի շուրջ բանակցությունների մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո հայտարարել է, որ Վաշինգտոնը դրական է գնահատում բանակցությունները Գրենլանդիայի վերահսկողության հարցի շուրջ։

«Գիտե՞ք, մենք աշխատում ենք դրա վրա։ Մենք այս համագործակցությունը գնահատում ենք դրական»,-լրագրողների՝ Վաշինգտոնի շարունակվող բանակցությունների մասին հարցին ի պատասխան ասել է նա։

Պետքարտուղարը նշել է նաև, որ սպասում է, որ Գրենլանդիայի թեման կքննարկվի Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։

Leave a Comment