«Լացիոն» դուրս եկավ կիսաեզրափակիչ․ Իտալիայի գավաթ

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վերջին դիմակայությունում «Բոլոնիան» սեփական հարկի տակ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում պարտվել է «Լացիոյին»։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեցլ է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են եղել հյուրերը՝ հաղթելով 4-1 հաշվով և դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։

Այսպիսով, կիսաեզրափակչում ձևավորվեցին հետևյալ զույգերը․

«Լացիո» – «Ատալանտա»
«Ինտեր» – «Կոմո»

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 4-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 22-ին։

Leave a Comment