Վլադիմիր Վարդանյանը և Արուսյակ Ջուլհակյանը հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրական կարիքների գնահատման առաքելության ներկայացուցիչների հետ

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը փետրվարի 12-ին հանդիպել են Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրական կարիքների գնահատման առաքելության ներկայացուցիչների հետ:

Պատգամավորները պատասխանել են պատվիրակության ներկայացուցիչների հարցերին՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքին, ընտրական գործընթացներին:

Հյուրերը Հայաստան են ժամանել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ կարիքների գնահատման առաքելությամբ:

Leave a Comment