Իտալիայի գավաթի 2025/2026թթ․ խաղարկության քառորդ եզրափակիչ հանդիպումը, որում «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունել էր «Կոմոյին» ավարտվել է հյուրերի հաղթանակով։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Հաղթողին որոշելու համար նշանակվել է 11-մետրանոց հարվածաշար, որտեղ ավելի դիպուկ են եղել «Կոմոյի» ֆուտբոլիստները։ Այսպիսով, «Կոմոն» դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։
Իտալիայի գործող գավաթակիրը «Բոլոնիան» է, որը նախորդ եզրափակչում 1։0 հաշվով հաղթել էր «Միլանին»։