Աշակերտին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ

Երեկ Լոռու մարզի դպրոցներից մեկում աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մի աշակերտ տեղափոխվել է բժշկական կենտրոն:

 Քաղաքացին հայտնել է, որ աշակերտը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, նշել նաև, որ 13-ամյա տղային դաժանաբար ծեծի ենթարկողները նրա հասակակիցներն են։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քր. օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 247-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը)։

Leave a Comment