«Ուժեղ Հայաստան»-ի շնորհանդեսը. ո՞վ կգլխավորի նախընտրական ցուցակը

Մեկնարկել է գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսը:

Ամենաինտրիգային հարցն այն է, թե ով կգլխավորի նախընտրական ցուցակը. թեև պաստառներին նաև Սամվել Կարապետյանն է, բայց նա չի կարող լինել վարչապետ՝ այլ երկրի քաղաքացիություն ունենալու պատճառով:

«Մեզ պետք է մեծամասնություն Ազգային ժողովում», – հայտարարեց Նարեկ Կարապետյանը, պնդելով, որ հաղթելու են՝ Սամվել Կարապետյանի հետ միասին:

«Խոսք չենք տալիս, հաստատում ենք՝ Հայաստանի բռնազավթած տարածքի մասը խաղաղ վերադարձվելու է մեզ, մեզ նորից ապահով ենք զգալու, ունենալու ենք ուժեղ խաղաղություն, ոչ թե ադրբեջանցիներով վերաբնակեցված հիբրիդային խաղաղություն», – ասաց Կարապետյանի եղբոր որդին:

Նարեկ Կարապետյանը նշեց, թե 8 տարի պաշտոնավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում, «նա թուլացրեց բանակը, Արցախը կործանեց, 10 հազար դոլար վարկ վերցրեց ամեն ընտանիքի հաշվով, բացեց Սյունիքի դարպասները»: Նա հավելեց նաև՝ «այս իշխանությունը սոված է, չեն հագենում, դրա համար էլ չեն ուզում հեռանալ»:

Leave a Comment