Սոցիալական կրեդիտի հնարավորությունը բաց է բոլորի համար, որոշակի ուղղությամբ ծախսեր իրականացնելու պարագայում։ Բայց երբ արդեն կունենանք մեծ տվյալները, սա մեզ կօգնի, որ մեր սոցիալական քաղաքականությունները ավելի հասցեական դարձնենք։
Վարչապետը նշել է, որ գուցե կլինեն խավեր, շերտեր, օրինակ՝ մարդիկ, ովքեր ամիսը մեծ աշխատավարձեր են ստանում, մեծ եկամուտներ ունեն, և նրանց ասել, որ տարեկան 100,000 դրամ սոցիալական կրեդիտ ենք վերադարձնում, այդքան էլ տրամաբանական չի։
Այս խավերի համար նախատեսված սոցիալական կրեդիտները հետագայում կարգավորումներով կվերաուղղվեն այն շերտերի և խավերի ուղղությամբ, որոնք դրա կարիքը ավելի շատ ունեն։
Հիմա բոլորը ստանում են 100,000 դրամ՝ մինչև 50,000, որից 50,000-ը կարող է լինել մինչև առողջության ապահովագրության թեմաներով։ Բայց մի X պահի մենք պետք է որոշումներ կայացնենք, և որոշակի խավի մարդկանց համար սոցիալական կրեդիտը կդառնա զրո, իսկ ուրիշների համար, ասենք, կդառնա 150,000 դրամ, 200,000 դրամ՝ կախված արդեն կոնկրետ վերլուծություններից և իրավիճակից։
Մանրամասները՝ տեսանյութում։