Ռյուտեն բացատրել է ՆԱՏՕ-ի զորավարժություններն ու գործողությունները արևելյան սահմաններում և Արկտիկայում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի բազմաթիվ զորավարժություններն ու գործողությունները արևելյան սահմանների երկայնքով և Արկտիկայում «խիստ անհրաժեշտ են ռուսական սպառնալիքի պատճառով»։

«Սա մեզ հստակ ցույց է տալիս, որ սպառնալիք գոյություն ունի։ Կա երկարաժամկետ ռուսական սպառնալիք, բայց մենք չպետք է միամիտ լինենք նաև Չինաստանի հարցում, քանի որ, օրինակ, Արկտիկայում խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ , այլ նաև Չինաստանի», – բացատրել է նա։

Leave a Comment