«Ինտեր»-ը կարող է Հենրիխ Մխիթարյանին նոր պայմանագիր առաջարկել. Sempreinter

Իտալական «Ինտերի» սեփականատեր «Օաքթրի»-ն, ըստ տեղեկությունների, պատրաստ է թույլ տալ ակումբի ղեկավարությանը Հենրիխ Մխիթարյանին նոր պայմանագիր առաջարկել, հայտնում է Sempreinter.com կայքը։

«Հենրիխ Մխիթարյանի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է վեց ամսից պակաս։ Նա հունվարին դարձել է 37 տարեկան։ Հետևաբար, «Ինտեր»-ը նախկինում շատ հետաքրքրված չէր նրան նոր պայմանագիր առաջարկելու հարցում, բայց վերջերս իրավիճակը փոխվել է», – գրում է լրատվամիջոցը։

Անցած հունիսին իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ին ասել էր, որ ֆուտբոլային կարիերան կավարտի «Ինտեր»-ում, չի տեղափոխվի ոչ Սաուդյան Արաբիայի որևէ ակումբ, ոչ էլ կխաղա Հայաստանում։

Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ին միացել է 2022-ի ամռանը՝ թիմի հետ անցած մրցաշրջանում նվաճելով Իտալիայի չեմպիոնի կոչումը, ինչպես նաև սուպերգավաթն ու գավաթը։

Leave a Comment