Ղազախստանում նոր Սահմանադրության հանրաքվե կանցկացվի

12 Փետրվարի, 2026

Ղազախստանի նախագահը  հրամանագիր է ստորագրել մարտի 15-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին։ Հիմնական փոփոխություններից են երկպալատ պառլամենտից միապալատ մոդելի անցումը եւ միջազգային պայմանագրերի նկատմամբ Սահմանադրության գերակայության ամրապնդումը։ Չնայած լրատվամիջոցների տեղեկություններին՝ ռուսաց լեզվի կարգավիճակը չի փոխվել եւ մնում է ոչ պաշտոնական։

Տոկաեւը հանրաքվեի մասին հրամանագիրը ստորագրել է փետրվարի 11-ի երեկոյան՝ նույն օրը լսելով Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքների արդյունքները եւ ստանալով փոփոխությունների վերջնական տարբերակը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանի նոր Սահմանադրության տեքստը վերաշարադրվել է ավելի քան 80%-ով: Փոփոխությունները կազդեն 77 հոդվածի վրա:

Մեկ օր առաջ Տոկաեւը նշել էր, որ փոփոխությունների ընդունումը «հզոր խթան կհաղորդի Ղազախստանի զարգացմանը եւ կնպաստի յուրաքանչյուր քաղաքացու ներուժի իրացմանը»:

«Վերջին տարիների քաղաքական բարեփոխումների համայնապատկերը թույլ է տալիս համոզվել, որ Ղազախստանը վերջնականապես բաժանվում է գերնախագահական կառավարման ձեւից եւ տեղափոխվում է նախագահական հանրապետություն։

Leave a Comment