Մեքսիկայի Սենատը հավանություն է տվել աշխատանքային շաբաթվա կրճատմանը

Մեքսիկայի Սենատը հավանություն է տվել Սահմանադրական բարեփոխմանը, որով նախատեսվում է աշխատանքային շաբաթը կրճատել 48 ժամից մինչև 40 ժամ։ Այդ մասին վկայում է խորհրդարանի վերին պալատի նիստի հեռարձակումը։

Որոշումն ընդունվել է լիագումար նիստում՝ 115 կողմ և 15 դեմ ձայներով։ Այժմ նախագիծը կուղարկվի Կոնգրեսի Պատգամավորների պալատի քննարկմանը։

Բարեփոխումը նախատեսում է փոփոխություններ կատարել երկրի Սահմանադրության 123-րդ հոդվածում և նոր նորմի փուլային ներդրում իրականացնել 2026-ից մինչև 2030 թվականների ընթացքում։ Նախաձեռնությունը դեկտեմբերին առաջարկել էր նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։

Leave a Comment