Վենեսուելան և ԱՄՆ-ը կմշակեն էներգետիկ համագործակցության ծրագիր

Վենեսուելան և ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել էներգետիկ ոլորտում համագործակցության ծրագիր, որը կդառնա երկարաժամկետ գործընկերության հիմք։ Այդ մասին Կարակասում ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի հետ հանդիպումից հետո հայտարարել է նախագահի լիազոր ներկայացուցիչ Դելսի Ռոդրիգեսը։

«Գլխավոր, առաջին կետը երկարաժամկետ գոյություն ունեցող գործընկերության ստեղծումն է։ Ըստ էության, առաջին կետը էներգետիկ օրակարգի ձևավորումն է, որը կդառնա ապագա համագործակցության հիմք և թույլ կտա մեզ աշխատել փոխլրացնող և համատեղ ձևաչափով»,-ասել է Ռոդրիգեսը։

Leave a Comment