Թրամփը հինգշաբթի կանցկացնի փակ հանդիպում հետախուզության հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը կլսի ամերիկյան հետախուզության փակ զեկույցը՝ Միացյալ Նահանգների և Իրանի միջև հարաբերությունների սրման ֆոնին, ասվում է Սպիտակ տան հրապարակած օրակարգում։

Տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 19:00) Թրամփը Օվալաձև աշխատասենյակում կլսի հետախուզության զեկույցը։ Միջոցառումը փակ կլինի մամուլի համար։

ԱՄՆ առաջնորդը նաև ժամը 13:30-ին (21:30 մսկ) համատեղ հայտարարությամբ հանդես կգա Շրջակա միջավայրի պահպանության գործակալության ադմինիստրատորի հետ, ինչպես նաև կմասնակցի երկու փակ խորհրդակցությունների՝ ժամը 15:00-ին (23:00 մսկ) և 17:30-ին (ուրբաթ օրը՝ 01:30 մսկ)։

Leave a Comment