«Կրասնոդարի» պաշտպան Դիեգո Կոստան մեկնաբանել է թիմի առաջատարներ՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի և հարձակվող Ջոն Կորդոբայի բացակայությունը։
Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածքների պատճառով բաց էին թողել Winline Ձմեռային գավաթի շրջանակում կայացած մոսկովյան «Դինամոյի» դեմ հանդիպումը, որում պարտվել էին 0:1 հաշվով:
«Матч ТВ»-ի թղթակցի հարցին՝ արդյոք խաղի վրա ազդե՞լ է առաջատարների բացակայությունը, Կոստան պատասխանել է.
«Մեր թիմը կախված չէ երկու խաղացողից, որքան էլ նրանք կարևոր լինեն։ Նրանց կարևորությունը մեծ է, բայց մենք ունենք այլ խաղացողներ ու առաջատարներ, ովքեր լավ աշխատանք են կատարում»: