Ուկրաինան Լիտվայից 22 գեներատոր է ստացել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ուկրաինան Լիտվայից 22 գեներատոր է ստացել Կիևի հիվանդանոցների և կարևորագույն ենթակառուցվածքների համար, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 13 ՄՎտ: Դրա մասին X ցանցում հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալը:

Լիտվական գեներատորները կմիացվեն նաև մայրաքաղաքի ջրամատակարարման և ջեռուցման համակարգերին:

Ըստ Շմիգալի՝ լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր Լիտվան Ուկրաինա է ուղարկել 348 մարդասիրական օգնությամբ բեռ, որը պարունակում է ավելի քան 5900 տոննա էներգետիկ սարքավորումներ:

Վիլնյուսի ներդրումը Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամում կազմում է 5,7 միլիոն եվրո:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment