Զանգվածային հրաձգություն Կանադայում. կա 10 սպանված

Զանգվածային հրաձգություն Կանադայում. կա 10 սպանված

Զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել Կանադայի արևմտյան նահանգներից մեկում՝ Բրիտանական Կոլումբիայում։ Տասը մարդ, այդ թվում՝ ենթադրյալ հրաձիգը, հայտնաբերվել են սպանված. հայտնել է ոստիկանությունը։

Թամբլեր Ռիջի ավագ դպրոցում հայտնաբերվել է վեց զոհի մարմին, ևս երկու մարդ մահացած է հայտնաբերվել դեպքի հետ ենթադրաբար առնչվող բնակարանում, իսկ մեկ մարդ մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։

Ոստիկանությունը հայտնել է նաև, որ մահացած է հայտնաբերվել նաև ենթադրյալ հրաձիգը, հավանաբար՝ ինքնասպանություն է գործել։

Ոստիկանները կարծում են, որ հաջողվել է նույնականացնել հրաձիգին, սակայն նշել են, որ «դժվար կլինի» երբևէ պարզել դրդապատճառը։

«Ոստիկանների կողմից տարածքի զննման ընթացքում դպրոցում հայտնաբերվել են բազմաթիվ վիրավորներ և զոհեր», — մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ոստիկանության տեսուչ Քեն Ֆլոյդը՝ հավելելով,- «Այս պահին տարածքը գտնվում է վերահսկողության տակ։ Տեղում աշխատում են քննիչներ՝ վնասվածքների բնույթը, դրանց ծավալը և կիրառված կամ հնարավոր կիրառված զենքերը պարզելու համար»։

Վարչապետ Դեյվիդ Էբին հայտարարել է, որ կառավարությունը կապահովի համայնքի անդամներին հնարավոր ողջ աջակցությունը առաջիկա օրերին։

«Այս երեկո մեր սրտերը Տամբլեր Ռիջում են՝ նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց մերձավորներին»,– գրել է Էբին։

 

Leave a Comment