Շնորհավորո՛ւմ ենք Սամվել Կարապետյանին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ. Խաչիկ Ասրյան


 

Շնորհավորո՛ւմ ենք Սամվել Կարապետյանին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ

 

Անձամբ իմ և «Հայոց Արծիվների» մեծ ընտանիքի անունից սրտանց շնորհավորում ենք Հայաստանի տնտեսության մեջ բազմահազար աշխատատեղեր ստեղծած, սոցիալական, կրթական, առողջապահական, բնապահպանական, մշակութային, սպորտային հովանավորչական բազմահազար ծրագրեր իրականացրած, Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունների, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների համար սոցիալական բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչած, Հայկական բարձրավանդակից դուրս՝ աշխարհի տարբեր անկյուններում, Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը միշտ բարձր պահող և պաշտպանող, Հայոց պետականաշինության մեջ անուրանալի ներդրում ունեցող՝ հայրենատեր Հայորդի Սամվել Կարապետյանին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվելու կապակցությամբ։

 

Սամվել Կարապետյանի նկատմամբ ցուցաբերված միաձայն վստահությունը վկայում է Սամվել Կարապետյանի առաջնորդական հատկանիշների, հետևողական աշխատանքի և Հայրենիքի ապագայի հանդեպ ունեցած պատասխանատվության բարձր գիտակցության մասին։

 

Համոզված ենք, որ Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կամրապնդի իր դիրքերը՝ նպաստելով Հայաստանի կայուն զարգացմանը, ազգային միասնության ամրապնդմանը և կարևորագույն բարեփոխումների իրականացմանը։

 

Մաղթում ենք Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը արդյունավետ ու հաջող գործունեություն, նոր ձեռքբերումներ և վճռականություն՝ ի շահ Հայոց պետության և Հայ ժողովրդի բարօրության։

 

ԱՍՏՎԱ՛Ծ, ՀԱ՛Յ ԱԶԳ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն։

Հարգանքով՝

Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,

«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,

44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,

Գնդապետ

Leave a Comment