Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբի նախկին անդամ Դավիդե Անչելոտին անդրադարձել է Խաբի Ալոնսոյի պաշտոնանկությանը, մասնավորապես խոսել իսպանացի մասնագետի անհաջողության պատճառների մասին։
Հիշեցնենք, որ Ալոնսոն «Ռեալի» ղեկը ստանձնել էր անցյալ ամառ՝ փոխարինելով Կառլո Անչելոտիին։ Թեև մեկնարկային ամիսներին թիմը ցուցադրում էր տպավորիչ արդյունքներ, հետագայում գրանցվեց խաղային որակի կտրուկ անկում, ինչը հունվարին հանգեցրեց մարզչի պաշտոնանկությանը։
«Յուրաքանչյուր տարի մարզիչը ստիպված է լինում զրոյից փնտրել խաղային հավասարակշռությունը։ Որոշ դեպքերում ամեն ինչ հարթ է ընթանում, և դու ունենում ես բավարար ժամանակ խնդիրները լուծելու համար, սակայն լինում են նաև հակառակ իրավիճակներ։ Խաբի Ալոնսոն, ցավոք, այդ ժամանակը չուներ», – Դավիդե Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։