Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրամիության կողմից մշակված ծրագիրը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունն արագացնելու վերաբերյալ համարել է Բուդապեշտի դեմ «բացահայտ պատերազմի հայտարարում»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«Նրանք որոշել են, որ Ուկրաինան Միության կազմ կընդունվի արդեն 2027 թվականին: Այս նոր ծրագիրը Հունգարիայի դեմ բացահայտ պատերազմի հայտարարում է», – գրել է Հունգարիայի կառավարության ղեկավարը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն և Ուկրաինան «անտեսում են Հունգարիայի ժողովրդի որոշումը և մտադիր են հունգարական կառավարությունը տապալել ցանկացած անհրաժեշտ միջոցով»:
Օրբանը կարծում է, որ նրանք, ովքեր ցանկանում են, որ Ուկրաինան անդամակցի ԵՄ-ին, ցանկանում են, որ Հունգարիայում իշխանության գա ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը, քանի որ այս դեպքում «այլևս չի լինի վետո, չի լինի դիմադրություն»: