ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հրաման է ստորագրել, որի համաձայն ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ ՔԿ փորձագիտական հանձնաժողովների կանոնակարգը, արխիվացված փաստաթղթերի ցուցակների, պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտերի ձևերը հաստատելու և ՀՀ ՔԿ նախագահի 2018թ․ մայիսի 29-ի թիվ 63-Լ հրամանը։ Iravaban.net-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։
Հրամանով հաստատվում է նաև Քննչական կոմիտեի փորձագիտական հանձնաժողովի կանոնակարգը։
Կանոնակարգի համաձայն՝
Կենտրոնական հանձնաժողովի խնդիրներն են՝
1) փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման՝ մշտական, երկարաժամկետ պահպանության կամ պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի ընտրության, դրանց ոչնչացման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը.
2) «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի պետական արխիվ հանձնումը.
3) Կոմիտեում արխիվային գործի բնագավառի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը և խորհրդատվությունների կազմակերպումը:
Տեղային հանձնաժողովի խնդիրն է սույն կանոնակարգի 4-րդ կետով նախատեսված՝ Կոմիտեի ստորաբաժանումների փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման՝ մշտական, երկարաժամկետ պահպանության կամ պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի ընտրության, դրանց ոչնչացման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը:
Կենտրոնական հանձնաժողովն իրավասու է՝
1) քննարկել և եզրակացություն տալ՝
ա. փաստաթղթերի պահպանության ժամկետների նշումով ցանկի վերաբերյալ,
բ. փաստաթղթերի պահպանության ժամկետների կամ դրանց փոփոխման մասին առաջարկությունների վերաբերյալ,
գ. մշտական պահպանության փաստաթղթերի ցուցակների վերաբերյալ,
դ. անձնակազմին վերաբերող փաստաթղթերի ցուցակների վերաբերյալ,
ե. երկարաժամկետ պահպանության փաստաթղթերի ցուցակների վերաբերյալ,
զ. պետական արխիվ հանձնվող մշտական պահպանության փաստաթղթերի ցուցակների վերաբերյալ,
է. պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտերի վերաբերյալ.
2) հավանություն տալ տեղային հանձնաժողովի կողմից ներկայացված երկարաժամկետ և մշտական պահպանության փաստաթղթերի ցուցակներին և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտերին.
3) կազմակերպել և իրականացնել պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի ոչնչացման աշխատանքները.
4) կազմակերպել մասնագիտական խորհրդատվություններ` Կոմիտեում արխիվային գործին առնչվող աշխատակիցների համար.
5) քննարկել և ներկայացնել կարծիքներ, առաջարկություններ արխիվային գործի բնագավառին առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
6) իր նիստերում լսել Կոմիտեի ստորաբաժանումների պետերի առաջարկությունները՝ փաստաթղթերն արխիվային պահպանության հանձնելու և փաստաթղթերի արխիվացմանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ.
7)փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման աշխատանքների կազմակերպման ժամանակ, անհրաժեշտության դեպքում, պետական արխիվից հրավիրել համապատասխան մասնագետների.
8) Կոմիտեի նախագահին ներկայացնել տեղեկատվություն՝ փաստաթղթերի պահպանության վիճակի մասին.
9) ներկայացնել Կոմիտեն լիազորված պետական մարմնում և պետական արխիվում:
15. Կոմիտեի նախագահը հաստատում է պետական արխիվ հանձնվող մշտական և երկարաժամկետ պահպանության փաստաթղթերի ցուցակները, Կոմիտեի տվյալների մշակման և արխիվի բաժնում մշտական, երկարաժամկետ պահպանության, ինչպես նաև անձնակազմին վերաբերող փաստաթղթերի ցուցակները և Կոմիտեի տվյալների մշակման և արխիվի բաժնում պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտերը: Կենտրոնական հանձնաժողովի նախագահը հաստատում է Կոմիտեի ստորաբաժանումներում (բացառությամբ Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումների) մշտական, երկարաժամկետ պահպանության և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտերը:
16. Տեղային հանձնաժողովներն իրավասու են՝
1) կազմակերպել փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման աշխատանքները.
2) իրականացնել մշտական, երկարաժամկետ պահպանության կամ պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի ամենամյա ընտրություն.
3) կազմել երկարաժամկետ և մշտական պահպանության փաստաթղթերի ցուցակներ.
4) կազմել պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտեր.
5) կազմակերպել և իրականացնել պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի ոչնչացումը:
17. Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման՝ մշտական, երկարաժամկետ պահպանության, պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի ընտրության և դրանց ոչնչացման աշխատանքներն իրականացվում են յուրաքանչյուր տարի մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը:
18. Կենտրոնական հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է պետական արխիվի մեթոդական-փորձագիտական հանձնաժողովի հետ համագործակցելով:
19. Կենտրոնական հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների կեսից ավելին:
20. Կենտրոնական հանձնաժողովի որոշումներն ընդունվում են յուրաքանչյուր հարցի վերաբերյալ առանձին՝ ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում վճռական է նախագահի ձայնը:
21. Կենտրոնական հանձնաժողովի քարտուղարն ապահովում է նիստերի գումարումը և Կենտրոնական հանձնաժողովի փաստաթղթերի պահպանությունը:
22. Կենտրոնական հանձնաժողովի նիստերն արձանագրվում են, ստորագրվում՝ կենտրոնական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:
23. Կոմիտեի նախագահի կողմից հաստատված պետական արխիվ հանձնվող մշտական և երկարաժամկետ պահպանության փաստաթղթերի ցուցակները, Կոմիտեի տվյալների մշակման և արխիվի բաժնում մշտական, երկարաժամկետ պահպանության, անձնակազմին վերաբերող փաստաթղթերի ցուցակները, ինչպես նաև Կոմիտեի տվյալների մշակման և արխիվի բաժնում պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտերի մեկ օրինակը ներկայացվում է պետական արխիվ, իսկ մյուս օրինակը պահվում է Կոմիտեի տվյալների մշակման և արխիվի բաժնում:
24. Տեղային հանձնաժողովը երկարաժամկետ և մշտական պահպանության փաստաթղթերի ցուցակները և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտը զեկուցագրով ներկայացնում է կենտրոնական հանձնաժողովի քննարկմանը: Կենտրոնական հանձնաժողովը դրանք ուսումնասիրելուց հետո ներկայացնում է կենտրոնական հանձնաժողովի նախագահին:
25. Երկարաժամկետ և մշտական պահպանության փաստաթղթերի ցուցակներին և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտին հավանություն չտալու դեպքում դրանց պատճառների մասին գրավոր տեղյակ է պահվում տեղային հանձնաժողովին, որը հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է թերությունները և դրանք կրկին ներկայացնում կենտրոնական հանձնաժողով:
26. Կենտրոնական հանձնաժողովի նախագահի կողմից հավանություն ստանալուց հետո երկարաժամկետ և մշտական պահպանության փաստաթղթերի ցուցակները և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտը կից գրությամբ վերադարձվում է տեղային հանձնաժողով:
27. Տեղային հանձնաժողովը կենտրոնական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը համեմատում է պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտի գրառումների հետ:
28. Պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտում ընդգրկված` թղթե կրիչով փաստաթղթերը ոչնչացվում են այրման կամ վերամշակման միջոցով, որի վերաբերյալ նշում է կատարվում պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտում: Տեղային հանձնաժողովը պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը ոչնչացնում է կենտրոնական հանձնաժողովի անդամի ներկայությամբ:
29. Տեղային հանձնաժողովը, երկու օրինակից կազմված, երկարաժամկետ և մշտական պահպանության փաստաթղթերի ցուցակները և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտը կենտրոնական հանձնաժողովի նախագահի միջոցով ներկայացնում է Կոմիտեի նախագահի հաստատմանը:
30. Կենտրոնական հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված Կոմիտեի ստորաբաժանումներում (բացառությամբ Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումների) մշտական, երկարաժամկետ պահպանության և պահպանության ցուցակների և ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտերի մեկ օրինակը վերադարձվում է տեղային հանձնաժողով, իսկ մյուս օրինակը պահվում է Կոմիտեի տվյալների մշակման և արխիվի բաժնում: