Արտառոց դեպք՝ Լոռու մարզում. դպրոցներից մեկից 13-ամյա աշակերտը ծայրահեղ ծանր վիճակում Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել

11 Փետրվարի, 2026

Այսօր՝ փետրվարի 11-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա տղա։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծեծված և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, իսկ երեխային էլ ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան դաժան ծեծի է ենթարկվել Լոռու մարզի դպրոցներից մեկում և հենց դպրոցից էլ նրան այդ վիճակում տեղափոխել են հիվանդանոց։Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվում։

Դեպքի մասին էլ արդեն ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 13-ամյա Ալիկ Հ.-ն է, ով սովորում է այն դպրոցում, որտեղից նրան տեղափոխել են հիվանդանոց։

Leave a Comment