Ամերիկյան հեղինակավոր Newsweek պարբերականը հրապարակել է Արման Թաթոյանի հոդվածը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու» (TRIPP) դերի մասին։
Հոդվածում նշվում է, որ անցյալ տարի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հնարավոր ներխուժման նախապատրաստման պայմաններում արտաքին միջամտությունը վճռորոշ էր, և TRIPP նախաձեռնությունը ծառայել է որպես հիմնական գործիք՝ ռազմական սրացումը կանխելու և իրավիճակը կայունացնելու համար։
TRIPP-ի շրջանակում Միացյալ Նահանգները հանդես է գալիս որպես խաղաղության գործընթացի անուղղակի երաշխավոր՝ միաժամանակ խորացնելով իր ներգրավվածությունը տարածաշրջանի տնտեսություններում։ Թեև փաստաթուղթը դեռևս իրավաբանորեն պարտադիր չէ, այն արտահայտում է ԱՄՆ-ի քաղաքական պարտավորությունը Հարավային Կովկասում և բացառում է արտատարածքային վերահսկողության որևէ մոդել։
Արման Թաթոյանի գնահատմամբ՝ նախաձեռնության արդյունավետ իրականացումը կարող է տարածաշրջանը դարձնել միջմայրցամաքային առևտրի մոդելի՝ բաժանման գոտին վերածելով խոշոր շուկաների միջև ռազմավարական կապող օղակի։
Միաժամանակ հաշվի առնելով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հանրային զգայունությունը՝ ԱՄՆ կառավարությունը պետք է կարողանա բացատրել, որ այս փաստաթղթում պարունակվող դրույթները ոչ մի կերպ կասկածի տակ չեն դնում այս տարածքային ամբողջականությունը, այլ նպաստում են երկրի տնտեսական զարգացմանը։
Հոդվածն ընդգծում է, որ TRIPP-ը արդյունավետորեն գերակշռում է վատ բանակցված Հայաստան Ադրբեջան երկկողմ խաղաղության համաձայնագրին և վերաձևավորում է տարածաշրջանային կայունության գործնական հիմքը:
Հոդվածի թարգմանությունը ստորև․
«Դոնալդ Թրամփի TRIPP-ը իրական խաղաղության համաձայնագիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև | Կարծիք
Արման Թաթոյան