11 փետրվարի 2026 – 12:32 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածք է ստացել: Այդ մասին հայտնել է «Կրասնոդար» ակումբի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը:
«Հույս ունեմ, որ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ։ Նախախաղային մարզման ժամանակ նա անհաջող ընկավ։ Հետազոտությունը ցույց տվեց, որ վիճակն այնքան էլ վատ չէ։ Վերականգնման համար մի քանի օր է պետք։ Որոշեցինք ռիսկի չդիմել և նրան չընդգրկել հայտացուցակում»,- ասել է Մուսաևը, հայտնում է Match TV-ն:
Սպերցյանը չի մասնակցել փետրվարի 10-ին կայացած Մոսկվայի «Դինոմայի» հետ խաղին:
Աբու Դաբիում անցկացվել է ՌՊԼ ձմեռային գավաթի եզրափակիչ հանդիպումը «Կրասնոդարի» և «Դինամոյի» միջև: «Կրասնոդարը» պարտվել է 0:1 հաշվով: