Իրանի միջուկային դոսիեի շուրջ Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսության ֆոնին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագրի ստուգմանը պատրաստ լինելու մասին։ Նա վստահեցրել է, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերելու ծրագրեր չունի։
«Մենք անկեղծ ենք աշխարհի և մեր սեփական ժողովրդի հետ մեր հարաբերություններում։ Մենք չենք ձգտում միջուկային զենքի. մենք սա բազմիցս ասել ենք։ Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման (այս հարցում)», – ասել է Փեզեշքիանը Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-ամյակին նվիրված ելույթի ժամանակ։