Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տաշիրի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Էջմիածնի, Բաղրամյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հաղորդում է Ճանապարհային դեպարտամենտը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։ Տիգրանաշեն-Զանգակատուն, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան և Ջուջևան-Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհները, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Մ-3-ի՝ Ապարանով անցնող հատվածը և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
