
«Հասարակության մեջ անհանգստությունն այն է, որ այս նախագիծը գալիս է՝ ընտրությունների ժամանակ ևս մի գործիք տալու, որպեսզի իշխանությանը ոչ հաճո հեռուստաընկերության, ռեպորտաժի վրա դրվի սահմանափակում»,- «Տեսալսողական մեդիայի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու» նախագծի քննարկման ժամանակ, շարունակելով ելույթը, ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Ավելի վաղ ԲՏԱ նախարարն ասել էր. «Փոփոխությունները վերաբերում են օտարերկրյա տիրույթներում, սակայն ՀՀ-ում ցանցային օպերատորների կողմից հեռարձակվող հեռուստաալիքներով ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությունը կարգավորելուն: Կարգավորող մարմինը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հնարավորություն կունենա սանկցիա կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ, եթե արձանագրվեն առերևույթ խախտումներ՝ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից»: